Ալիևը և Պուտինը շնորհավորել են Էրդողանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ


Ալիևը և Պուտինը շնորհավորել են Էրդողանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ

  • 29-05-2023 11:50:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ:
 
Ալիևը զանգահարել է Էրդողանին և շնորհավորելուց ու հաջողություն մաղթելուց հետո նրան հրավիրել է Բաքու: Էրդողանն, իր հերթին, շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ:
 
Պուտինը թուրք գործընկերոջը պաշտոնական խողովակով հղած հեռագրում Էրդողանին անվանել է «սիրելի ընկեր» և նշել, որ «Ռուսաստանում բարձր են գնահատում Էրդողանի անձնական ներդրումը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»:
 
Քվեաթերթիկների 99,9 տոկոսի ամփոփման արդյունքների համաձայն, Էրդողանը ստացել է ձայների 51,97, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,03 տոկոսը:
 
Ընդդիմադիրն այս ընտրություններն անվանել է «ամենաանարդարը Թուրքիայի պատմության ընթացքում» և վստահեցրել է, որ կշարունակի «պայքարը հայրենիքում դեմոկրատիայի համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play