Չեմ կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում կայացած քննարկման արդյունքները գոհացնում են․ վարչապետ


Չեմ կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում կայացած քննարկման արդյունքները գոհացնում են․ վարչապետ

  • 29-05-2023 12:33:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ, և դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլ նաև գլոբալ պրոցեսների։
 
Այս մասին այսօր խորհրդարանում՝ նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ուզում եմ անդրադառնալ նաև մեր տարածաշրջանային իրադրությանը։ Գիտեք, որ 2022 թվականն ընդգծվեց ՀՀ-ի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայով։ Պիտի ասեմ, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված։ Ընդ որում՝ դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, դա կապված է նաև գլոբալ պրոցեսների հետ»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքն ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության, այնպես էլ Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին է:
 
Անդրադառնալով Մոսկվայում կայացած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության ռազմավարություն և անում է հնարավոր ամեն բան՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։
 
«Պետք է տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, այս թեման մենք քննարկել ենք նաև ՌԴ մեր գործընկերների հետ։ Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են, պիտի արձանագրեք, որ սա շատ ցավալի իրավիճակ է, և ես նաև հրապարակային հնարավորություն ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է։ Մենք շարունակելու ենք մեր քննարկումներն այդ թվում ռուսաստանցի մեր գործընկերների հետ այս իրադրության կարգավորման ուղղությամբ»,- ասաց Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ մոսկովյան քննարկումների թեմաների թվում նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր, ինչին հայկական կողմը դրական պատասխան է տվել, նշել, որ պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play