Թուրքիայի երկփեղկված հասարակությունն ու տնտեսական ճգնաժամը խաղաթուղթ են ԱՄՆ-ի ձեռքում


Թուրքիայի երկփեղկված հասարակությունն ու տնտեսական ճգնաժամը խաղաթուղթ են ԱՄՆ-ի ձեռքում

  • 29-05-2023 18:02:21   | Թուրքիա  |  Վերլուծություն

 
 
Էրդողանի վերընտրութիւնը ի՞նչպես կազդի Անկարայի արտաքին քաղաքականության վրայ․«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը
 
Էրդողանին ուղղված Վաշինգտոնի եւ Մոսկվայի շնորհավորանքների մեջ բանաձեվվել են հետագա քաղաքականության նախադրյայլները։
 
ԱՄՆ նախագահն ասում է, որ ակնկալում է շարունակել իբրեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ խնդիրների եւ ընդհանուր համաշխարհային մարտահրավերների շուրջ համակարգված աշխատանքը։
 
Իսկ ՌԴ-ի նախագահը ընտրական հաղթանակի հիմնական պատճառ նշել է Անկարայի արտաքին քաղաքականությունը։ Նա շնորհավորել է Էրդողանին իր անձնական ներդրումն ունենալու  համար տարբեր ոլորտներում Թուրքիա –ՌԴ արդյունավետ համագործակցութեան համար։
 
Պարզ են ուղերձները։ Վաշինգտոնը շեշտում է Թուրքիայի ՆԱՏՕ-ի դիմագիծը․իսկ ՆԱԹՕ-ն կիրառում է հակառուռ քաղաքականություն, մինչ Մոսկվան ուզում է խորացնել Անկարայի հետ իր ռազմավրական գործընկերությունը։
 
Սա է հատկանշելու ,կարծում եմ Անկարայի արտաքին քաղաքականությունը։ Պարանձգումնային իրավիճակ է հառաջանալու։Անկարային սպասում են ցնցումներ հատկապես այն պատճառով, որ հասարակությունը երկփեղկվել է։ Այս երկփեղկվածությունը ԱՄՆ-ի ձեռքում խաղաթուղթ է, գումարած՝ Թուրքիայի տնտեսական ճգանժամին։
 
Հակառակ Էրդողանի հայտարարություններին եւ նրա շրջանակից հնչող հակաամերիկյան բարձրաձայնումներին, նկատվում են նախադրյալներ որոնք մտածել կըտան Թուրքիայի ԱՄՆ-ից կախյալության մասին։
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play