Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան


Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան

  • 30-05-2023 11:13:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իրմիկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ոչնչացմանը:  
 
«Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։
 
Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ խոսնակը։ 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում՝ բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
 
Հուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն է փորագրված եղել: Փառքի հուշահամալիրը ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված էր «Հատուկ գնդին», մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play