Սուրեն Պապիկյանը, Բոլատ Իմանբաևն ու Երուլան Սապենովը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքն ու ընդլայնման ուղիները. ՀՀ ՊՆ
31-05-2023 14:42:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:
Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: