ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է լինել Դանիայի<br /> վարչապետը կամ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը<br />


ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է լինել Դանիայի
վարչապետը կամ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը

  • 19-01-2009 19:20:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առավել հավանական թեկնածուներ են Դանիայի ներկայիս վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսսենը եւ Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին, գրում է Soir թերթը: Հուլիսի 31-ին լրանում է ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար, հոլանդացի Յաապ դե Հոոպ Սխեֆերի լիազորությունների ժամկետը, որը պաշտոնը ստանձնել էր 2004 թվականի հունվարին: Պարբերականի կարծիքով, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը դառնալու ավելի մեծ հնարավորություններ ունի Դանիայի վարչապետը. նա իր հավանական մրցակցից առաջ է ֆրանսերենի իր իմացությամբ, որը ՆԱՏՕ-ի երկրորդ պաշտոնական լեզուն է անգլերենից հետո: Հենց Ֆրանսիան է պնդում, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը ազատորեն տիրապետի «Մոլիերի լեզվին», գրում է թերթը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play