Կանանց աջակցման կենտրոնը խստորեն դատապարտում է Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու փաստը


Կանանց աջակցման կենտրոնը խստորեն դատապարտում է Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու փաստը

  • 02-06-2023 15:19:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ Կանանց աջակցման կենտրոնի հայտարարությունը.
 
Երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է  ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։
 
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝  հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու և համագործակցության հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի հետ։
 
Կանանց աջակցման կենտրոնը, որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող կառույց, որը մշտապես խրախուսում է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց  դիմել ոստիկանություն և ստանալ պաշտպանություն, խստորեն դատապարտում է ոստիկանության պաշտոնյայի կողմից նման անընդուների գործողությունը։ Այս դեպքն ու դրա ոչ բավարար դատապարտումը խաթարում են իրավապահ մարմնի նկատմամբ հասարակության վստահությունը, և զրոյացնում տարիներ շարունակ  բռնության հաղթահարման,  հասարակության շրջանում բռնության անթույլատրելիության ուղղությամբ ներդրված ջանքերը։
 
Միաժամանակ գտնում ենք, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը և քրեական վարույթ չհարուցելու մասին որոշումը  համարժեք չեն նրա կատարած գործողությանը։
 
Ուստի, պատկան մարմիններից պահանջում ենք․
 
Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, այդ քայլով հստակորեն ամրագրելով այն ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում։
 
Քրեական վարույթ հարուցել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ՝ իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանաի քննություն։
 
Կոչ ենք անաում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ և պահանջել, որպեսզի բռնություն գործադրած ոստիկանության պաշտոնյան ենթարկվի խստագույն պատասխանատվության՝ երկրում անպատժելիության մթնոլորտի հաղթահարման և բռնության դրսևորումների բացառման նպապտակով։
 
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play