Նախագահ Բարակ Օբամայի երդմնակալության ժամանակ Ռուսաստանը<br /> կներկայացնի ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանը<br />


Նախագահ Բարակ Օբամայի երդմնակալության ժամանակ Ռուսաստանը
կներկայացնի ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանը

  • 16-01-2009 18:06:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 20-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարակ Օբամայի պաշտոնակալության արարողության ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի այդ երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը: Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Կոսաչովը հիշեցրել է, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է անցկացրել Սերգեյ Կիսլյակի հետ: «Այդ իրադարձությունները ակնհայտորեն կապված են միմյանց հետ, եւ վստահ եմ, որ նախագահը դեսպանին է շարադրել մեր հարաբերությունների ռազմավարական տեսլականը: Անկասկած, այդ ազդանշանը կհաղորդվի նախագահ Օբամային»,- ավելացրել է Կոսաչովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play