Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց


Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց

  • 05-06-2023 18:44:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին կալանավորեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին 1 ամիս 15 օր ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող կնոջ նկատմամբ այսօր առավոտյան վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տնային կալանքն, ըստ էության, մի քանի ժամ տևեց։
 
Գայանե Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Նրանց խոսքով՝ դատարանի նկատմամբ ճնշում է կիրառվում իշխանության ամենավերին մակարդակով։
 
Վերաքննիչն ավելի վաղ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք։
 
Գայանե Հակոբյանը մեղքը չի ընդունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play