Շոյգուն հանձնարարել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը


Շոյգուն հանձնարարել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը

  • 17-06-2023 13:37:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգայցով մեկնել է Օմսկի շրջան, որտեղ պետական պատվերով աշխատող հիմնարկում հանձնարարրել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը:
 
«Նախարարը հիմնարկության ղեկավարներին ասել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ռազմական հատուկ օպերացիային մասնակցող ռուսաստանյան բանակի համար պետպատվերով տեխնիկա արտադրելու ժամանակացույցը և հանձնարարել է ընդարձակել հրասայլերի ու ծանր հրանետների արտադրական հզորությունները»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
 
Բացի այդ, Շոյգուն ստուգել է տարածաշրջանում տեղակայված զինանոցներում և պահեստային բազաներում հատուկ գործողության գոտի տեղափոխելու համար սարքավորումների և սպառազինությունների նախապատրաստումը:
 
Նախարարին զեկուցել են զրահատեխնիկայի պահպանման և վերանորոգման, ինչպես նաև ձևավորվող զորամասեր և ստորաբաժանումներ փոխադրման նախապատրաստման մասին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play