Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ պաշտոնական


Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ պաշտոնական

  • 27-06-2023 21:19:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
 
«Հայաստանի արտգործնախարարը բարձրացրեց առկա խնդիրները, որոնց լուծումը առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ Հաստատեց այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play