Երկրաշարժ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք


Երկրաշարժ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք

  • 04-07-2023 14:59:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: 
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play