Մոսկվան սպասում է Բրյուսելում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին. Զախարովա


Մոսկվան սպասում է Բրյուսելում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին. Զախարովա

  • 13-07-2023 15:48:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության:
 
Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Այսպես նա արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։
 
Նրա խոսքով, վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։
 
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,- ասել է Զախարովան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play