Մոսկվայում փորձել են հրկիզել Լենինի դամբարանը


Մոսկվայում փորձել են հրկիզել Լենինի դամբարանը

  • 18-07-2023 14:48:14   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հուլիսի 17-ի երեկոյան Մոսկվայում տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի ուղղությամբ, գրում են «Բազա» և «Շոտ» Տելեգրամ-ալիքները։ Հրկիզման փորձի հեղինակին ոստիկանությունը ձերբակալել է:
 
«Բազա»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը Չիտայից 37-ամյա Կոնստանտին Ստաչուկովն է։ Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել ոստիկանության աշխատակիցներին անհնազանդության մասին։ «Շոտ»-ը նշում է, որ ձերբակալվածի ծննդյան օրը հուլիսի 18-ն է՝ չնշելով, թե դա ինչ կապ ունի տեղի ունեցածի հետ։
 
Հրկիզման դրդապատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։ Դամբարանը չի տուժել, «Մոլոտովի կոկտեյլ»-ն ընկել է մայթի վրա:
 
Ստարչուկովին 2023 թվականի մայիսի 17-ին Կարմիր հրապարակում արդեն կալանավորվել է երկու շիշ բենզինով շրջելու համար, բայց նա պատասխանատվության չի ենթարկվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play