Լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը 5-րդ տեղը գրավեց Թուրքիայի<br /> միջազգային մրցաշարում<br />


Լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը 5-րդ տեղը գրավեց Թուրքիայի
միջազգային մրցաշարում

  • 09-01-2009 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԿԵՍԱՐԻԱ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 6-ին Թուրքիայի Կեսարիա քաղաքում մեկնարկած լեռնադահուկային սպորտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 5 մարզիկներ (4 տղամարդ եւ 1 կին, բոլորն էլ Հրազդանից): Հատուկ ոլորավայրէջքում գոհացնող մրցելույթ ունեցավ Արսեն Ներսիսյանը, ով հաղթահարեց նախնական փուլերի արգելքները, անցավ եզրափակիչ եւ վերջնականապես գրավեց 5-րդ պատվավոր տեղը: Նույն մրցաձեւում եզրափակիչ փուլ չկարողացավ անցնել Աբրահամ Սարկախյանը: Նշենք, որ այս երկու մարզիկները դեռեւս անցյալ տարեվերջում միջազգային վարկանիշային մրցաշարում իրենց համար ապահովել են «Վանկուվեր-2010» ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր:
Նոյյան տապան  -   Սպորտ