Դավիթ Իշխանյանն՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ


Դավիթ Իշխանյանն՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ

  • 07-08-2023 12:55:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, ձայների 22 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, այսօր ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ։
 
Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարական տվեց իր պաշտոնավարումից երեք տարի անց՝ այս տարվա հուլիսի 29-ին։
 
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», - նշել էր Թովմասյանը:
 
Թե ինչու ավելի քան 7 ամիս շրջափակված, 1,5 ամիս էլ լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախի խորհրդարանի ղեկավարը հրաժարականի որոշում կայացրեց, ինքը Թովմասյանը չմանրամասնեց, բայց նրա թիմակից՝ իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասել էր, որ գործընկերոջ որոշումը բացառապես անձնական՝ առողջական խնդիրներով է պայմանավորված։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play