ՆԳՆ փրկարար ծառայությունում վերագործարկվել է վստահության հեռախոսը


ՆԳՆ փրկարար ծառայությունում վերագործարկվել է վստահության հեռախոսը

  • 19-08-2023 10:53:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՆԳՆ փրկարար ծառայությունում վերագործարկվել է վստահության հեռախոսը՝ (+374 10) 36-77-25
 
Աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով՝ օգոստոսի 1-ից ՆԳՆ փրկարար ծառայությունում գործարկվելու է «Վստահության հեռախոս» թեժ գիծը։
 
Փրկարար ծառայության գործառույթներին առնչվող խնդիրներով և նկատառումներով քաղաքացիները կարող են զանգահարել (+374 10) 36-77-25 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-14.00)։
 
Թեժ գիծը հնարավորություն կտա առավել օպերատիվորեն արձագանքել ահազանգողների բարձրացրած հարցերին՝ լսելով բնակչության ներկայացրած խնդիրները, ինչպես նաև ծառայության աշխատանքների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն