Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները


Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները

  • 21-08-2023 18:48:38   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։

Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:
 
Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։
 
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն