ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին


ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին

  • 22-08-2023 14:30:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին:
 
Ալ. Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:
 
Այնուհետև կողմերը  քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն