Հրդեհ Բջնի գյուղում. հրդեհը բռնկվել է Այգեգործների 4-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում


Հրդեհ Բջնի գյուղում. հրդեհը բռնկվել է Այգեգործների 4-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում

  • 23-08-2023 10:57:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 23-ին, ժամը 00:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում տուն է այրվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների 4-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել են տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը և երկրորդ հարկի ննջարաններից մեկի գույքը՝ մասամբ։
 
 
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն