Կան արժեքներ, որոնք անսակարկելի են, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել. Արմեն Սարգսյան


Կան արժեքներ, որոնք անսակարկելի են, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել. Արմեն Սարգսյան

  • 23-08-2023 11:56:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
33 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը կարևորագույն իրավական քայլ էր անկախ պետականության կերտման ճանապարհին: 
 
Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև պատմական հիշեցում, որ՝ կան արժեքներ, որոնք սակարկության ենթակա չեն, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել, կան սահմանագծեր, որոնք չի կարելի անցնել, կա ընտրված ճանապարհ, որով պետք է արժանապատվորեն շարժվել:
 
Արմեն Սարգսյան
 
Հայաստանի չորրորդ նախագահ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն