«Քայլիր որ քայլեն» բարեգործական արշավ-մրցույթ


«Քայլիր որ քայլեն» բարեգործական արշավ-մրցույթ

  • 23-08-2023 13:52:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Քայլիր, որ քայլեն»-ը՝ «MetaGait» նախագծի շրջանակներում իրականացվող բարեգործական արշավ-մրցույթ է, որի
շրջանակներում 5 օր շարունակ իրար դեմ են մրցում հարյուրավոր թիմեր՝ անկախ սեռից, տարիքից ու բնակության
վայրից։
 
Թիմում ընդգրկվում են 2 հոգի. թիմակիցներից մեկը` քայլորդը, քայլում է, իսկ մյուսը` հովանավորը, քայլորդի
կատարած քայլերին համարժեք հանգանակություն է կատարում reArmenia հարթակում տեղադրված «MetaGait»
նախագծին:
 
Արդեն տեղի է ունեցել «Քայլիր, որ քայլեն» մրցույթի առաջին 2 փուլերը, շուտով տեղի կունենա նաև «Քայլիր, որ
քայլեն»-ի 3-րդ փուլը:
 
«Քայլիր, որ քայլեն» բարեգործական արշավ-մրցույթի գրանցված և ակնկալվող արդյունքներ
 
1-ին փուլ
 
Սկիզբ` Հունիսի 10
Ավարտ` Հունիսի 15
Մասնակիցների քանակ` 110+
Համագործակցություններ` 7+
5 օրում բոլոր մասնակիցների կատարած քայլերի ընդհանուր քանակ` 3.500.000+ քայլ
 
2-րդ փուլ
 
Սկիզբ` Հուլիսի 25
Ավարտ` Հուլիսի 30
Մասնակիցների քանակ` 250+
Համագործակցություններ` 20+
5 օրում բոլոր մասնակիցների կատարած քայլերի ընդհանուր քանակ` 10.000.000+ քայլ
 
3-րդ փուլ
 
Սկիզբ` Սեպտեմբերի 15
Ավարտ` Սեպտեմբերի 20
Մասնակիցների քանակ` 500+
Համագործակցություններ` 50+
5 օրում բոլոր մասնակիցների կատարած քայլերի ընդհանուր քանակ` 15.000.000+ քայլ
 
Մրցույթի ողջ ընթացքը տեսանելի կլինի https://www.qaylirvorqaylen.am կայքում, որտեղ ամեն օրվա
ավարտին կարող ենք տեսնել մրցույթի առաջատարներին` ըստ իրենց կատարած քայլերի թվի:
 
Իսկ ինչպես բոլոր մրցույթներում, այնպես էլ «Քայլիր, որ քայլեն»-ում՝ եղել ու լինելու են հաղթողներ, «Քայլիր,
որ քայլեն»-ի նախորդ 2 փուլերում հաղթող մասնակիցներն արդեն ստացել են իրենց մրցանակները, իսկ
«Քայլիր, որ քայլեն»-ի 3-րդ փուլում՝ հաղթող թիմերը կստանան իրենց մրցանակները մրցույթի ավարտական
միջոցառման ժամանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն