ԱՀ Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչներին


ԱՀ Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

  • 24-08-2023 15:18:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ:
 
Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:
 
Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել  հասարակություն –խորհրդարան վստահությունը:
 
«ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին: 
 
ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից  սպաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն