Երկրաշարժ Հայաստանում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ


Երկրաշարժ Հայաստանում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

  • 24-08-2023 18:54:08   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն