Ընտանիքում բռնության ենթարկված անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել
25-08-2023 12:31:06 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 12 մլն դրամ։
Անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝
անհատույց բնակելի տարածք,
սոցիալական աջակցություն,
բնաիրային օգնություն,
հոգեբանական օգնություն,
իրավաբանական օգնություն,
բժշկական օգնություն։
Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացը 2023 թ․ իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով (թեժ գիծ՝ 099 88- 78- 08)։