Ադրբեջանական կողմը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան


Ադրբեջանական կողմը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

  • 28-08-2023 15:32:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանական կողմը  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողներից մեկին, մեկ այլ ուսանողի հարցաքննում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
 
«Մոտ մեկ ժամ առաջ անցակետից 22-ամյա ուսանողի են ադրբեջանցիները ռուսներից տարել։ Եվ այս պահին մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- ասել է Պետրոսյանը։
 
Տիգրան Պետրոսյանը կոչ է անում ժամը 17։00-ին հավաքվել Ստեփանակերտի հրապարակում։
 
«Լռելու ժամանակը չէ։ Եթե լռենք՝ գալու են բոլորիս տանեն։ Զինվորին ամբողջ աշխարհում չեն դատում, բայց Ադրբեջանի ներկայիս իշխանությունը թքած ունի նման բաների վրա։ Կարծում եմ՝ տղամարդկանցով պետք է հավաքվենք և որոշում կայանցենք, այսպես արդեն շարունակվել չի կարող»,- ասել է Պետրոսյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play