Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լաչինի անցակետում առևանգված 3 երիտասարդի մասին ու նշում պատճառը


Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լաչինի անցակետում առևանգված 3 երիտասարդի մասին ու նշում պատճառը

  • 28-08-2023 15:40:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղաներ են առևանգվել:
 
Ըստ հրապարակումների՝ բերման ենթարկվածները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են, որոնք իբր որոշ ժամանակ առաջ «անարգել են Ադրբեջանի դրոշը»:
 
Տարածված տեսանյութի համաձայն՝ ֆուտբոլային ակումբի խաղացողները ոտքերն են սրբել Ադրբեջանի դրոշի վրա։ Տեսանյութը թվագրվում է 2021 թվականի:
 
Նշվում է նաև, որ ակումբի մնացած անդամները ևս հետախուզվում են։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play