Նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


Նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

  • 28-08-2023 20:14:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին  Անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել:
 
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է  Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների  ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել է Արցախում ստեղծված  իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների  անելիքները՝  օր-օրի խորացող հումանիտար  աղետին դիմակայելու,   անվտանգային խնդիրները լուծելու  նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play