Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է և ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ


Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է և ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ

  • 29-08-2023 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տարեդարձի կապակցությամբ։
 
Գերատեսչությունից հիշեցրել են, որ երկու երկրները 1997 թ․ օգոստոսի 29-ի փաստաթղթով պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում:
 
«Մեր երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության բարձրացման գործում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից, հավելել՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է և Մոսկվայի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play