Ֆրանսիական հումանիտար բեռը Երևանից շարժվեց դեպի Կոռնիձոր


Ֆրանսիական հումանիտար բեռը Երևանից շարժվեց դեպի Կոռնիձոր

  • 30-08-2023 10:33:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունների ուղարկած հումանիտար բեռը՝ 10 բեռնատարներով այսօր վաղ առավոտյան Երևանի հանրապետության հրապարակից շարժվել է դեպի Կոռնիձոր՝ այնտեղից Արցախ ուղևորվելու համար։
 
Շարասյունն ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
 
«Մենք կփորձենք տեղ հասցնել առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատար», - երեկ ասել էր Մարսելի քաղաքապետ Միշել Ռյուբիրոլան:
 
Կովկասում Ֆրանսիայի գործունեությունը լուսաբանող Caucasefrance.com կայքը երեկ տեղեկացրել էր, որ Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան և Երևանից կուղեկցի հումանիտար բեռները դեպի Լաչինի միջանցք: Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական պատվիրակության կազմում են նաև Ֆրանսիայի Սենատի անդամ Բրյունո Ռետայոն, Օ-դը-Ֆրանս շրջանի ղեկավար Քսավիե Բերտրանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը և այլք:
 
Ֆրանսիական օգնությամբ առաջին բեռնատարները Կոռնիձորում են դեռևս օգոստոսի 9-ից, որտեղ հուլիսի 26-ից սպասում է նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը․ Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքով բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play