Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին` ծննդյան 55-ամյակի առիթով


Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին` ծննդյան 55-ամյակի առիթով

  • 30-08-2023 12:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. 
 
«Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն. 
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային և ընդհանրապես երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում: 
 
Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեն: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ձեր աշխատասիրությունը, որով բարձրացնում եք ոչ միայն աշխատանքի, այլև արվեստի վարկը, ապացուցելով, որ այդ թվում արվեստում՝ աշխատանքն է առաջընթացի իմաստալից, արժանապատիվ և հուսալի ճանապարհը: 
 
Ձեր արվեստով և գործունեությամբ նպաստում եք, որ լավատեսությունը երբեք չմարի, երբեք չպարտվի: 
 
Հարգելի պարոն Հայրապետյան,
 
Ընդունեք խնդրեմ իմ լավագույն մաղթանքները և գնահատանքի տուրքը Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի առիթով»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն