Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների հետ, հայտարարում է վստահված անձանց դասընթաց


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների հետ, հայտարարում է վստահված անձանց դասընթաց

  • 30-08-2023 12:28:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարևորելով վստահված անձանց դերը և նրանց պատրաստվածության մակարդակը, խորհրդակցելով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների հետ, հայտարարում է վստահված անձանց դասընթաց։
 
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը գրավոր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով տեղեկություն դասընթացին մասնակցող վստահված անձանց քանակի մասին։ 
 
Դասընթացի տեղի, ամսաթվի և ժամի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես կհրապարակի (քաղաքական ուժերին կտեղեկացնի)։ Քաղաքական ուժերը կարող են առաջարկել նաև վայր՝ իրենց վստահված անձանց դասընթացները կազմակերպելու համար։
 
Դասընթացը կանցկացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դասընթացավարները։ Դասընթացին մասնակցելն անվճար է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play