Բաքուն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին


Բաքուն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին

  • 31-08-2023 12:30:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
 
Բաքուն «սադրանք» է որակում առանց իր հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ բեռներ ուղարկելու փորձը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել։
 
«Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման փխրուն գործընթացին», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել են արտգործնախարարությունում։
 
Լեռնային Ղարաբաղին Ֆրանսիայի ուղարկած մարդասիրական օգնությունը երեկ Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ, սակայն Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև էլ չբացեց Լաչինի միջանցքը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը