ԵՄ ԱԳ նախարարները Տոլեդոյում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


ԵՄ ԱԳ նախարարները Տոլեդոյում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

  • 31-08-2023 12:56:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։
 
 Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում, որն ընթանում է այսօր Իսպանիայում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը:
 
«Մենք ֆրանսիացի գործընկերոջ (Կատրին Կոլոննայի) հետ օրակարգում ներառել ենք նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
 
Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է»,-Բերբոկի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը Տոլեդո քաղաքում ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստի մեկնարկից առաջ։
 
Գերմանացի նախարարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար:
 
Բերբոկը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքներ են փոխանակում ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա մարդասիրական օգնությունը:
 
Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play