ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տրամադրել


ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տրամադրել

  • 31-08-2023 20:24:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել  Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ 
 
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն