Չեղարկվում են «Վաստակավոր» և «ժողովրդական» կոչումները. ինչ է առաջարկվում փոխարենը


Չեղարկվում են «Վաստակավոր» և «ժողովրդական» կոչումները. ինչ է առաջարկվում փոխարենը

  • 04-09-2023 15:37:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

armtimes.com Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով առաջարկվում է բոլոր ոլորտներից հանել «վաստակավորի» և «ժողովրդականի» կոչումները։
 
Այսինքն՝ այլևս չեն լինի վաստակավոր երաժիշտներ, արտիստներ, իրավաբաններ, բժիշկներ և այլն։
 
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության մեջ այս փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ ոլորտի փորձագետները չեն կարող օբյեկտիվորեն գնահատել, թե որքանով է տվյալ անձը վաստակավոր կամ ժողովրդական։ Արդարադատության նախարարության պնդմամբ՝ նման կոչումների շնորհումը նաև բացասաբար է անդրադառնում այդ ոլորտում մրցակցության ու հարաբերությունների վրա, այլ կերպ ասած՝ նախարարությունը կարծում է, որ եթե մեկին շնորհում են վաստակավորի կամ ժողովրդականի կոչում, ապա մյուսներն այդ ոլորտում նեղսրտում են ու անարդարության զգացում ունենում։
 
Հիմնավորման մեջ նշվում է.
 
«Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները:
 
Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play