ՀՀ-ն հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական և լիազոր ներկայացուցչին


ՀՀ-ն հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական և լիազոր ներկայացուցչին

  • 05-09-2023 17:53:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
 
Որոշման մեջ ասվում է.
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ Վիկտոր Բիյագովին հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն