Ինչու այսօր Երևանում որոշ ժամանակով տրոլեյբուսները չեն աշխատել
06-09-2023 13:45:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երևանում այսօր առավոտյան խափանվել է տրոլեյբուսների էներգամատակարարումը, ինչի հետևանքով 40 րոպե բոլոր տրոլեյբուսները չեն աշխատել։
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում մանրամասնեցին՝ առաջացել է կոնտակտային ցանցի վթար, վնասվել է լարերից մեկը։
«Ժամը 10։11 րոպեին տրոլեյբուսի կոնտակտային լարերի էներգամատակարարումը խափանվել է, կարճ ժամանակում դա վերականգնվել է, բայց պարզվել է, որ առաջացել է խափանում ընդհանուր ցանցում։ Հաշվի առնելով փողոցների սեպտեմբերյան հավելյալ ծանրաբեռնվածությունը՝ տրոլեյբուսները փորձել են կուտակվել խցանում չառաջացնող վայրերում»,– փոխանցեցին կառույցից։
Տրոլեյբուսներն էլ հիմնականում կուտակվել են Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ։ Առաջացած խնդիրը վերականգնվել է 11։20–ին։