Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը


Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը

  • 09-09-2023 12:40:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:
 
Այս մասին հայտնում է  AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
 
Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը: Մակրոնը կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով:
 
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի լուծմանը և հակամարտության արդար և տևական լուծմանը միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական միջոցներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը