Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանն իր տարածքի վրա հարձակման դեպքում


Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանն իր տարածքի վրա հարձակման դեպքում

  • 11-09-2023 18:44:12   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնական ազդակներ չի ստացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, թեև այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ են եղել, գրում է interfax.ru-ն։
 
«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայի շուրջ, այդ թվում, ասենք, Հայաստանում գտնվող արևմտամետ վերլուծաբանների: Նրանք բազմիցս քննարկել են դա, բայց մենք պաշտոնական ազդակներ չենք ստացել այս հարցի վերաբերյալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
 
Խոսելով այն մասին, թե Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանը իր տարածքի վրա հարձակման դեպքում, նա նշել է. «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, ապա գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Բայց գիտեք նաև, որ Հայաստանի կողմից 1991 թվականի սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը