Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում հրմշտոցից հետո 3 անձ ձերբակալվել է


Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում հրմշտոցից հետո 3 անձ ձերբակալվել է

  • 12-09-2023 11:37:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման 33-րդ րոպեին տրիբունաներում հրմշտոց է տեղի ունեցել։
 
Ոստիկանությունից հայտնում են, որ 3 անձ ձերբակալվել է։
 
«Ոստիկանության ծառայողները մարզադաշտի տարածքից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի և ներկայացվել են քննչական կոմիտե»,-տեղեկացնում են ոստիկանությունից։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play