Ոստիկանության պարզաբանումը նախարարություններից ՔՊ-ի երթին մարդկանց հավաքագրելու մասին


Ոստիկանության պարզաբանումը նախարարություններից ՔՊ-ի երթին մարդկանց հավաքագրելու մասին

  • 15-09-2023 14:29:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 13-ին սոցհարթակում օգտատեր Վ․ Սաղաթելյանը գրառում էր կատարել, որի մեջ «պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ» հայտնել, որ «․․․վարչապետի աշխատակազմից զանգահարել են նախարարություններ (առնվազն երկուսից ունեմ հստակ տվյալներ) և ցուցակ պահանջել այն աշխատակիցների, որոնք ուրբաթ օրը, ժամը 18.00-ին, լինելու են Էրեբունի թանգարանի մոտ և Նիկոլի հետ քայլերթով գան հրապարակ»:

Օգտատիրոջ ինքնությունը պարզելուց հետո, գրառման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, սեպտեմբերի 14-ին, ժամը 8․30-ին, նա ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստաբանի ներկայությամբ հայտնել է, որ գրառումը կատարել է ինքը, լսել է ինչ-որ մեկից և հրաժարվել է գրառման վերաբերյալ տեղեկություններ և հաղորդում տալուց։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն