Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ Լաչինի միջանցքի լուծման տարբերակների շուրջ


Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ Լաչինի միջանցքի լուծման տարբերակների շուրջ

  • 15-09-2023 14:55:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։
 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Բոլորովին վերջերս Ղարաբաղ հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։
 
Մենք կշարունակենք աշխատել, և այժմ կողմերի հետ քննարկվում և մշակվում են տարբեր տարբերակներ»,- ասել է նա՝ պատասխանելով Պետդեպարտամենտի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի պատճառով Լաչինի միջանցքն անհապաղ բացելու անհրաժեշտության մասին հայտարարությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը