Վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ընկերությունը


Վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ընկերությունը

  • 15-09-2023 15:42:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։
 
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին: 
 
Վարկանիշային քվեարկության արդյունքում՝ մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր: 
 
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն