ԼՂ ՄԻՊ-ը հայտնել է զոհերի և վիրավորների նոր թվեր


ԼՂ ՄԻՊ-ը հայտնել է զոհերի և վիրավորների նոր թվեր

  • 20-09-2023 00:08:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ժամը 22:30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղն ունի 27 զոհ, 200-ից ավելի վիրավոր:
 
Այս մասին հայտնել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ կայուն կապի և վառելիքի բացակայության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել փաստահավաք աշխատանքներ։
 
Մի շարք խաղաղ համայնքների հետ հնարավոր չէ կապ հաստատել, այդ համայնքներում բնակչության մասին փաստեր հավաքելն անհնար է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն