Ադրբեջանի մտադրություններն ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը


Ադրբեջանի մտադրություններն ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը

  • 20-09-2023 10:48:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
 
Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
 
«Միջազգային գործընկերները, ներառյալ՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- X-ի իր միկրոբլոգում (նախկին՝ Թվիթեր) գրել է Արարատ Միրզոյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը