ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցք» բացելու որևէ պարտավորություն չունի. Մարուքյան
20-09-2023 11:45:11 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցք» բացելու որևէ պարտավորություն չունի։
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Էրդողանն ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ հույս ունի՝ Երևանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման իր պարտավորությունները։
Մարուքյանը հավաստիացրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» քննարկումները արհեստականորեն են մտցվել շրջանառության մեջ,դրանք լեգիտիմ պահանջ չեն։
«Նման պարտավորություն Հայաստանը չի ստաձնել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, խոսք է գնացել միայն կոմունիկացիաների բացման մասին, և ՀՀ-ն պատրաստ է դրան»,-ասաց նա՝ հավելելով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանը դրան դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել։