Արցախի ՊԲ-ն զինաթափվում է, վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները. Շտաբ


Արցախի ՊԲ-ն զինաթափվում է, վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները. Շտաբ

  • 20-09-2023 13:21:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
 
Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբը:
 
Համաձայնություն է ձեռք բերվել՝
 
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
 
- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
 
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը