Ադրբեջանը հայտարարել է ավելի քան 90 մարտական ​​դիրքի՝ իր վերահսկողության տակ առնելու մասին


Ադրբեջանը հայտարարել է ավելի քան 90 մարտական ​​դիրքի՝ իր վերահսկողության տակ առնելու մասին

  • 20-09-2023 14:18:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երեքշաբթի օրվանից ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԼՂ զինված ուժերի ավելի քան 90 մարտական դիրք:
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Անար Էյվազովը։
 
Ինչպես արդեն հայտնել ենք, Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինվորական անձնակազմի դուրսբերման, ինչպես նաև ԶՈՒ-ի զինված կազմավորումների լուծարման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը