Գերմանացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին սպառնալ տնտեսական կապերի վերանայմամբ


Գերմանացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին սպառնալ տնտեսական կապերի վերանայմամբ

  • 20-09-2023 15:38:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ.Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդանշան ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
 
Frankfurter Allgemeine Zeitung թերթին նա ասել է.
 
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ մենք պարզապես չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան:
 
Հասկանալի է, որ դա բնականաբար ներառում է տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, ռազմական ուժի է դիմում »,-ասել է պաշտոնյան:
 
Պատգամավորի խոսքով՝ անհնար կլինի համատեղ բիզնեսով զբաղվել, եթե սկսվի նոր պատերազմ, որը «կվտանգի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում»։
 
Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրաք-Զիմերմանը (Ազատ դեմոկրատական կուսակցություն) նույնպես արտահայտվել է այս կերպ:
 
«Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Բաքվին»,- գրել է նա  սոցիալական ցանցի իր էջումշ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը